|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` կառավարության նիստում հանձնարարականներից մեկը վերաբերում էր ամռան ամիսներին քաղաքացիների և զբոսաշրջիկների հանգստի կազմակերպմանը:
«Նկատի ունենալով ամառային շրջանի սկիզբը և կարևորելով հանրապետությունում զբոսաշրջային միջավայրի ձևավորումը` հանձնարարում եմ մշակույթի, տարածքային կառավարման և զարգացման, սպորտի և երիտասարդության հարցերով նախարարներին, մարզպետերին, զբոսաշրջային պետական կոմիտեի նախագահին և քաղաքապետին` մեկշաբաթյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմին ներկայացնել ամռան ամիսներին հանգստյան և տոնական օրերին այգիներում, պուրակներում քաղաքացիներ և զբոսաշրջիկների համար ժամանցի կազմակերպման միջոցառումների ծրագրեր»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ այդ ծրագրերում պետք է ընդգրկվեն բացօթյա կինոթատրոններ, համերգներ, ներկայացումներ, սպորտային միջոցառումներ, ամառային ճամբարներ և այլն: Նա կոչ արեց այդ միջոցառումներում ընդգրկել շահագրգիռ կառույցներին և այդ միջոցառումների ծրագրերի վերաբերյալ ապահովել տեղեկատվության հասանելիություն: