Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդը» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Բարձրագույն որակավորման կոմիտեի արդեն նախկին ղեկավար Սմբատ Գոգյանի՝ աշխատանքից ազատման դիմումը գրված է մայիսի 22-ի ամսաթվով: Ըստ մեր տեղեկությունների, իշխանությունների շատ ներկայացուցիչներ հույսեր ունեն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գոգյանի հրաժարականը չի ընդունելու ու նրան հրավիրելու է՝ հարցը քննարկելու ու լուծում գտնելու համար:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ չնայած այն հանգամանքին, որ իշխանության շատ ներկայացուցիչներ հանրային ձեւով իրենց դժգոհությունը չեն ներկայացնում Գոգյանի հրաժարակի հետ կապված, բայց քննարկումների ժամանակ, «ներքին» խոսակցությունների ժամանակ հայտարարում են, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շատ լուրջ «պրավալ» է ունեցել այս հարցում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում