|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներառել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը և չափերը սահմանելու մասին հարց:
Ըստ այդմ` ֆինանսների նախարարություն պետք է ներկայացվի բյուջետային ֆինանսավորման հայտ՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքները կազմակերպելու համար, ինչպես նաև միանվագ դրամական փոխհատուցման միջոցներ նախատեսելու համար: