|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Նախկին ոստիկանապետ, այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը Yerkir. am-ի հետ զրույցում հերքեց լուրերը, թե ինքը Արտաշատի քաղաքապետ դառնալու ցանկություն ունի:
«Նախ` ես Երևան քաղաքի գրանցում ունեմ, իսկ հետո, եթե անգամ Արտաշատի բնակիչ լինեի, քաղաքապետ չէի ցանկանա դառնալ: Մի հատ իմ անցած ուղուն նայեք, դա աբսուրդ է»,- հայտարարեց նա:
Սարգսյանը նաև նշեց, որ ՀՀԿ-ն այս պահին դեռ չի որոշել, թե Արտաշատ քաղաքում ով կլինի քաղաքապետի` իրենց թեկնածուն:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու` Արգամ Աբրահամյանի` Արտաշատի քաղաքապետի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո քաղաքապետի լիազորությունները ժամանակավոր կատարում է փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը: