Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Օրակարգում ընգրկված է եղել 6 հարց: Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրինագծերի, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ազգային ժողով: Գործադիրը որոշել է նաև առաջարկել ՀՀ ԱԺ նախագահին մայիսի 30-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:
Մասնավորապես, հավանության է արժանացել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» և հարակից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Փաթեթի նպատակն է ՀՀ կառավարության կառուցվածքը համապատասխանեցնել Սահմանադրության փոփոխություններին՝ համաձայն որի նախարարների թիվը պետք է լինի տասնութը:
Բացի այդ, նախագիծը նպատակաուղղված է կառավարման արդյունավետությունը բարձրացնելու և կառավարման ձևը կիսանախագահականից խորհրդարանականի անցման գործընթացը սահուն անցկացնելու համար: Փոփոխությունների արդյունքում «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» քաղաքական պաշտոնը փոխարինվում է «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար» հայեցողական պաշտոնով՝ համապատասխանաբար փոփոխելով նաև նրա տեղակալների պաշտոնների անվանումները:
Հավանություն է տրվել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունումը պայմանավորված է դատախազների և քննիչների երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքի սահմանափակումը վերացնելու անհրաժեշտությամբ:
Հավանության արժանացած «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման ինստիտուտի փիլիսոփայության փոփոխություն: Այսօր գործող օրենսդրությամբ նախատեսված է, որ կարգավորման ազդեցության գնահատումը դա նորմատիվ իրավական ակտի ընդունման արդյունքում հնարավոր փոփոխությունների վերլուծությունն է:
Նախագծով նախատեսվում է, որ կարգավորման ազդեցության գնահատումը դա իրավաստեղծ մարմնի կողմից ընդունվող որոշումների արդյունավետությունը հիմնավորող գործիք է: