կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-25 18:22
Հասարակություն

ՈՒՂԻՂ. Ծարավ Աղբյուրի փողոցի բնակիչների բողոքի ակցիան

Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի նորակառույց թաղամասի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում թաղամասի մի շարք խնդիրների առնչությամբ: Թաղամասի ավելի քան 10.000 բնակիչները մեկուկես տարի է՝ պայքարում են իրենց հուզող խնդիրներին լուծում տալու համար։ Բանն այն է, որ թաղամասը չունի քաղաքաշինական նորմերով սահմանված հեռավորությամբ դպրոց-մանկապարտեզ:
 
Բնակիչները նաև բախվել են թաղամասի գերծանրաբեռնվածության խնդրին․ կանաչ տարածքների ու խաղահրապարակների սահմանափակ լինելուն զուգահեռ՝ օր օրի վեր են խոյանում բարձրահարկ նորակառույցներ։ Երևանի քաղաքապետարանը 2019 թվականից մի քանի բարձրահարկերի շինթույլտվություն է տրամադրել թաղամասին հարող տարածքներում. թաղամասից մի քանի մետր հեռու՝ Երևան, Ավան, Աճառյան փող 35/27 հասցեում գտնվող 0.2 հա տարածքում կառուցում են երկմուտքանի 12-հարկանի շենքեր, որոնք լրացուցիչ ծանրաբեռնվածություն են առաջացնելու թաղամասի համար։ Տարածքի սեփականատերը, օգտվելով Երևանի քաղաքապետարանի և Ավանի թաղապետարանի հովանավորությունից, օր օրի ընդլայնում է շինարարական տարածքը համայնքային հողակտորների հաշվին՝ ավելի շատ անհարմարություններ ստեղծելով թաղամասի բնակիչների համար։
 
Իրադարձությունների զարգացմանն առաջարկում ենք հետեւել Yerkir.am-ի ուղիղ հեռարձակմամբ: