Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պետք է արձանագրել, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին երկու ընտրությունները հետաքրքիր զարգացումներ ունեցան. այսօր լրագրողներին ասաց ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր Թևան Պողոսյանը: «Ոչ միայն լրագրողները, դիտորդները, այլ նաև քաղաքական կուսակցությունները հասկացան, որ պետք է հենց իրենք պայքարեն, փաստագրական տեղեկություններ հավաքեն բոլոր խախտումների մասին: Ինձ համար շատ հետաքրքիր էին վերջին երկու ընտրությունների զարգացումները»,- ասաց նա՝ հավելելով, որ Երևանի ավագանու ընտրություններում կարելի է արձանագրել ինչպես դրական դրսևորումներ, այնպես էլ՝ բացասական:
«Դրական է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմությունը ավագանիում գրեթե եռապատկեց իր ներկայությունը: Նախորդ ընտրություններից հետո ընդդիմությունից 7 ներկայացուցիչ էր ներկայացված ավագանիում, իսկ հիմա նրանց թիվը գրեթե եռապատկվել է»,- ասաց Պողոսյանը:
Ըստ նրա՝ սա լավագույն առիթը կլինի, որ նոր գաղափարներ ներմուծվեն, և դրա հետ մեկտեղ ավելի բուռն կլինի խախտումների դեմ պայքարը: «Այնպես չի լինի, որ մի կուսակցությունը կարողանա միանձնյա որոշումներ կյանքի կոչել»,- ասաց Պողոսյանը:
Նա ասաց նաև, որ դատապարտում է այն բոլոր բռնությունները, որոնք տեղի են ունեցել Զարուհի Փոստանջյանի և նրա աղջկա, լրագրողների նկատմամբ, ապա հույս հայտնեց, որ պատկան կառույցները համապատասխան մոտեցում կցուցաբերեն հարցին: