Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վրաստանի շատ բնակիչներ քննադատել են «Ռուսթավի 2»-ի հաղորդավարին, որն իր հեղինակային ծրագրի ժամանակ հրապարակայնորեն հայհոյել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. հայտնում է Газета.ру-ն:
Ըստ Նանա անունով բնակչուհու` այդ հաղորդավարը իսկական սադրիչ է: «Նա ցանկանում է, որ ռուս և վրաց ժողովուրդները վերջնականապես խզեն կապերը»,- ասել է նա:
Տարիել անունով քաղաքացին կարծիք է հայտնել, որ հաղորդավարը վրացի չէ, նա տղամարդ չէ: «Նա ոչ թե Պուտինին է նվաստացրել, այլ ինքն իրեն»,- նշել է նա:
Ոմանք մտավախություն ունեն, որ այդ քայլը կհանգեցնի նոր պատերազմի:
Հիշեցնենք, որ հեռուտաընկերության եթերում կատարվածը դատապարտել են Վրաստանի ԱԳՆ-ն, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
«Ռուսթավի 2»-ի մի շարք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից: