«Ռուսթավի 2» վրացական հեռուստաընկերությունը աշխատանքից ազատել է հաղորդավար Գեորգի Գաբունիային, ով իր հաղորդման ժամանակ հայհոյել էր Պուտինին և նրա մահացած ծնողներին, հաղորդում է РИА Новости-ն: Գաբունիան երկու ամիս չի կարողանա աշխատել: Հաղորդավարի արարքը զայրույթ է առաջացրել վրացական հանրության շրջանում, և այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ` պահանջելով աշխատանքից ազատել Գաբունիային: Հաղորդվում է, որ հեռուստաընկերության որոշ աշխատակիցներ որոշել են դիմում գրել աշխատանքը թողնելու մասին: Գաբունիային քննադատել են Վրաստանի նախագահը, վարչապետը, ԱԳ նախարարությունը: