|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Վերջերս մեզանում տարածվել է գրավոր և խոսքային, ըստ իս, արատավոր մի կաղապար․ Արցախի Հանրապետությունը կոչել «Լեռնային Ղարաբաղ»։ Այս մասին Տելեգրամում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նկատեք՝ դա անում են ոչ միայն քաղաքական գործիչները կամ իշխանավորները, որոնք կարող են ինչ-ինչ «դիվանագիտական» պատրվակներ բերել, այլ նաև սովորական մարդիկ, սոցիալական ցանցերի օգտատերեր, հանրային կարծիքի առաջնորդներ, վերլուծաբաններ և այլք, որոնք կաշկանդված չեն և չեն կարող լինել և ոչ մի պաշտոնական իբր «կոռեկտության» հանգամանքով։
Եվ այս ամենն այն խորապատկերին, երբ Բաքվի բռնապետական վարչախմբի պաշտոնական հաղորդագրություններում և այլ տեքստերում նույնիսկ Հայաստանի Հանրապետության տարածքները հորջորջվում են ինչ-որ բարբարոսական աղճատումներով և օտարոտի աշխարհագրական անվանումներով։
Հետևաբար, պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ նույնիսկ Արցախի Հանրապետության անվանման հարցում մեզանում չպետք է լինի որևէ տխրահռչակ «նշաձողի իջեցում», քանզի հայկական երկրորդ հանրապետության առկայությունը փաստ է՝ խարսխված հենց Արցախի Հանրապետությունում ապրող հայության անկոտրում կամքի և պատմական վճռի վրա։