Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ուղիղ եթերում օգտատերերի հարցերին է պատասխանում պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
«ՍԱՍ» սուպերմարկետում տեղի ունեցած նախընտրական ժողովի ձայնագրության մասին տեղյա՞կ եք, ինչպե՞ս եք վերաբերվում ընտրություններից առաջ տարվող այդ ներքին քարոզներին» հարցին, նա պատասխանեց. «Պիտի անկեղծ ասեմ, որ չի հետաքրքրել ինձ այդ ձայնագրությունը, գիտեմ ձայնագրության մասին, բայց չեմ լսել: Պետք է ասեմ, որ ցանկացած թեկնածու իր աշխատողների հետ պիտի հնարավորություն ունենա զբաղվելու իր քարոզչական խնդիրներով: Թե դրանք ի՞նչ բնույթի են եղել, ես տեղյակ չեմ»:
Դիտարկմանը` սպառնալիքներ են եղել, Սահակյանն արձագանքեց, որ չի լսել, եթե լսած լիներ կմեկնաբաներ:
Օգտատերերից մեկի հարցին էլ` ի՞նչ հարաբերությունների մեջ է Տարոն Մարգարյանի հետ, նա պատասխանեց. «Շատ ընկերական, առավել ևս, որ ես Տարոն Մարգարյանին ճանաչում եմ դեռ մանկուց: Մենք մանկական ընկերներն ենք և բավականին լավ դրական հարաբերություններ ունենք մինչև այսօր»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Տարոն Մարգարյանին ուղղված քննադատություններին, Արման Սահակյանն ասաց, որ բացասական է վերաբերվում այդ քննադատություններին, ապա նշեց, որ Տարոն Մարգարյանն ունակ է լուծել Երևանի խնդիրները: