|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայտնել ենք, որ այսօր նախաքննական մարմինը որոշում է կայացերլ փոխել հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների գործով մեղադրյալներ Լևոն Ասլանյանի և Արմեն Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Yerkir.am-ին հայտնեց Ասլանյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ իր վստահորդը մեղադրվում էր ոստիկանների ուղղությամբ քարեր նետելու մեջ: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի:
Նշենք, որ Լևոն Ասլանյանին և Արմեն Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունները), նա կալանավորվել էր այս տարվա հուլիսի 20-ի երեկոյան Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով: