|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հուլիսի 9-ին սեփական տանը Քաչոտյանների ընտանիքի 4 անդամների սպանության մեջ մեղադրվող Նոդար Ակոպովը կալանավայրում ինքնասպան է եղել: Այս մասին այտնում է NEWS.am-ը` հղում անելով Քաչոտյանների հարազատներից մեկին:
Նշվում է, որ Նոդար Ակոպովը կախվել է:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հայտնաբերվել էին 37-ամյա կնոջ ու նրա երեք անչափահաս երեխաների դիերըԵրեխաները 5, 16 և 18 տարեկան են: Ընտանիքի հայրը արտագնա աշխատանքի էր մեկնել Ռուսաստան: Ընտանիքին դաժանաբար սպանած նույն գյուղ բնակիչ Նոդար Ակոպովը տուն էր մտել գողության նպատակով ։
Մանրամասները այստեղ: