կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-11 15:43
Քաղաքական

Ո՞վ է կարծում, թե ՆԱ-ն պատահաբար է հայտնվել Եռաբլուրում. Նանե Արզումանյանի իրական կերպարի մասին

Ո՞վ է կարծում, թե ՆԱ-ն պատահաբար է հայտնվել Եռաբլուրում. Նանե Արզումանյանի իրական կերպարի մասին
Հայկ Կիսեբլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
«Ո՞վ է կարծում, թե ճղած ջինսի հետ կաբլուկ հագնող և պատշգամբներում ու ռեստորաններում լուսանկարվել սիրող Նանե Արզումանյանը, պատահաբար է հայտնվել Եռաբլուրում և նկարահանել Ռոբերտ Քոչարյանի և զոհված զինծառայողի հարազատի միջև տեղի ունեցած միջադեպը:
 
Ո՞վ է կարծում, թե ՆԱ-ն «ընդունակ» է նեղություն կրել, չարչարվել կամ թեկուզ կես ժամ ավել կանգնել արևի տակ, ինչ-որ սոցիալական նյութ հանուն հայրենիքի անելու համար:
Կհալվի, կմաշվի, կկորցնի իր տեսքը....
 
Լավ օֆիսային աշխատանքի համար «նախատեսված» և դրա համար սապոնվող և իշխանականներին դուր եկող այս անձը, իրական լրագրողների ամոթն է և իսկական լրագրողներն ամաչում են, որ նման անձանց հետ նույն հասարակության անդամ են...
Նման «լրագրողը» կանգառում (եթե իհարկե օգտվում է հանրային տրանսպորտից ու կանգառներից) միջադեպ հանդիպելիս անգամ չի բարձրաձայնի դրա մասին, ոչ էլ լայաղ կանի հեռախոսը ջեբից հանել, նկարել: Այնինչ հարյուրավոր լրագրողներով, տարիներով նման նյութեր ենք արել, մի փոքր ավելի լավ աշխատանք ունենալու համար:
 
Ինքը` երկարատև, դժվար, ծանր աշխատանք անող չի, ինքը, ժողովրդական խոսքի նման` եթմիշից բիրդան աղա դառնողներից է: Պարզից էլ պարզ է, որ պատվիրված, սարքած, բեմադրված նկարահանում էր»: