Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եթե իշխանությունը նույնքան համառություն դրսևորեր որոշ հարցերում, ինչպիսին դրսևորում է, ասենք, անհեթեթ նշանակումներ անելիս, սխալ քայլեր կատարելիս, մեր երկիրը բավականին շահեկան վիճակում կհայտնվեր։ Ասենք, եթե կարելի է հայտնի կենդանու համառությամբ շարունակել «Մարտի 1-ի» անպտուղ դատավարությունը՝ մեծ թվով մարդկանց ժամանակն ու ռեսուրսը վատնելով, ինչո՞ւ չի կարելի գիտակցել և, ոմանց հավանական դժգոհությունից չվախենալով, փակել այդ անհեռանկար գործը, հրաժարվելով մեղադրանքից։
Կամ՝ եթե կարելի է հրաժարվել արտահերթ ընտրությունների գաղափարից՝ վկայակոչելով հանրային պահանջի բացակայությունը, ինչո՞ւ չի կարելի չեղյալ համարել Աբովյանի դպրոցի տնօրենի նշանակման հրամանը, որը կոլեկտիվի՝ օրեր ձգվող դասադուլի պատճառ է դարձել։ Հրաժարվել և հայտարարել, որ կա հանրային պահանջ, ուստի նախկին տնօրենին վերականգնում ենք իր պաշտոնում։
Կամ՝ եթե կարելի է արհամարհել ուսանողների, դասախոսների, գիտնականների բողոքը և համառորեն փորձել անցկացնել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի վտանգավոր նախագիծը, ինչո՞ւ չի կարելի լսել քննադատողների կարծիքները և անսալ խելամիտ առաջարկներին։ Եթե կարող ես արհամարհել հանրային թուքումուրն ու բոլոր քննադատությունները՝ սահմանը GPS-ով վերաձևելու մասին, ինչո՞ւ չի կարելի մի փոքր էլ համառություն դրսևորել և հրաժարվել կատարել թշնամու անօրեն պահանջները։
Վերջապես․ եթե հանրային կարծիքն այդքան անկարևոր է, ինչո՞ւ չէր կարելի 2018-19 թթ․, հանրային պահանջն արհամարհելով, հաշտության պայմանագիր կնքել՝ փրկելով հազարավոր կյանքեր և չխեղելով տասնյակ հազարներին։ Եթե մի դեպքում այդքան համարձակ եք և վստահ ձեր լեգիտիմության մեջ, ինչո՞ւ եք այլ դեպքերում հանրային կարծիքից կախված»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: