|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.64 |
| EUR | ⚊ | € 451.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9828 |
| GBP | ⚊ | £ 520.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.77 |
Հովիկ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում ուղերձ է հրապարակել.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
20-րդ դարի ոճրագործության` առաջին Ցեղասպանության արդյունքում բնաջնջվեց մի ողջ ժողովուրդ, կանխամտածված սրի քաշվեց հայ ազգի մտավորականությունը, ոչնչացվեց մեկուկես միլիոն հայ: Մի ողջ ազգի ճակատագիր 1915 թվականին փոխվեց: Գաղթի ճանապարհը` որպես փրկության փարոս հռչակած հայերը, ցրվեցին աշխարհով մեկ` յուրաքանչյուրն իր գենետիկ հիշողության մեջ պահպանելով հայրենազրկության դառը ցավն ու կարոտը:
Այսօր Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն շարունակում է պայքարը Ցեղասպանության փաստի ճանաչման շուրջ: Բազմաթիվ քաղաքակիրթ երկրներ ընդունել են Ցեղասպանության փաստը։ Գործընթացը շարունակվում է չնայած Թուրքիայի ժխտմանն ու այդ ուղղությամբ տարվող հսկայածավալ աշխատանքին: Մեզ համար կարևոր է աշխարհին հասանելի դարձնել գաղափարը` Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի կողմից այդ ահասարսուռ երևույթի շարունակությունն է: Մենք հաստատակամ ու անդրդվելի ենք մեր պայքարում:
Այսօր պայքարի, բայց նաև խոնարհման օր է: Մենք գլուխ ենք խոնարհում 1915 թվականի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև»: