|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր` սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այցելեց Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցը: Նա շնորհավորեց բոլոր աշակերտներին օրվա առթիվ, հույս հայտնելով, որ Հայաստանում կհաջողվի էլ ավելի բարձրացնել կրթության որակը:
«Մեր երկրի և ժողովրդի ապագան գիտելիքն է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ուսումնական հաստատություններում կրթությունը լինի բարձր որակի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Լրագրողների հարցին` արդյո՞ք չարաճճի աշակերտ է եղել, պատասխանեց. «Աշխույժ եմ եղել»:
Մանրամասները` տեսանյութում: