Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Արդեն հայտնել ենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ ընդունել է մի խումբ նաիրիտցիների:
Քաղաքացիները վարչապետի մոտ բարձրաձայնեցին իրենց չստացած աշխատավարձերի մասին` նշելով, որ իրենք հասկանում են, որ հնարավոր չէ միանգամից հարցը լուծել, սակայն հույս ունեն, որ գոնե փուլ առ փուլ խնդիրը լուծում կստանա: Վարչապետն էլ, իր հերթին, հայտարարեց, որ նաիրիտցիներն իրավունք ունեն պահանջելու իրենց աշխատավարձերը:
«Դուք ինձ պարտադրում եք, հորդորում եք, որ ձեր պարտքերը փակենք: Ճիշտ եք ասում, դուք ունեք այդ իրավունքը և իրավունք ունեք պահանջելու ձեր աշխատավարձը, բայց` ոչ վարչապետից և էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարից, դուք ունեք տնօրենների խորհուրդ»,- ասաց վարչապետը և հավելեց. « Ես դեմ եմ չաշխատող գործարանի տնօրենին 2 մլն 600 հազար աշխատավարձ տալուն»:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: