Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ ձայնագրության ուսումնասիրմամբ` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործը հարուցվել է «Չորրորդ իշխանություն» թերթի հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով: Այսպես` հիշյալ թերթի ապրիլի 13-ի՝ «Կգնաք Փարիզ, փող կտանք, ընտրողներին էլ կտանք, չէ՝ կտուգանենք ու հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք» վերտառությամբ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերը տեղեկություններ են պարունակում այն մասին, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած` ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից առաջ «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ չպարզված անձն իր ներկայացրած պատգամավորության թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար հանդիպմանը ներկա մի շարք քաղաքացիների խոստացել է դրամ և այլ առավելություններ: Ընտրողներին դրամ և այլ առավելություններ խոստանալու` վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին Hayastan24.com կայքը հրապարակել էր «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը, որում լսվում է, թե ինչպես է ընկերության ղեկավարներից մեկն աշխատակիցներին ցուցում տալիս աշխատել Արտակ Սարգսյանի համար, մտերիմներին, հարազատներին ուղղորդել, որ քվեարկեն նրա օգտին, այլապես կկանգնեն աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ: Ձայնագրությունում լսվում են նաև սպառնալիքներ:
Նշված ձայնագրությունը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի` առնվազն 149-րդ հոդվածի հատկանիշներ, այն է՝ ընտրական իրավունքի իրականացմանը կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը։
Հիշեցնենք, որ թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Արտակ Սարգսյանն ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հավաքել է 11 996 ձայն։