կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-20 11:52
Առանց Կատեգորիա

ՀՅԴ-ի՞ մեղքի բաժինը

ՀՅԴ-ի՞ մեղքի բաժինը

Որ մենք մի քիչ չարացած ազգ ենք, պարզ էր դեռ էն գլխից, ու դա, մեղմ ասած,  լավ կյանքից չէ։ Բայց նաեւ պարզ է, որ, ձեռքի հետ էլ սեւացնելով ամեն ինչ, դրանից մեր կյանքը հաստատ ավելի պայծառ չի դառնում։ Ավելին` ամենքին ու ամենը մրոտելու մոլուցքով տարված, այսրոպեական կասկածելի շահի հետեւից սլանալով՝ մենք չենք հասկանում, որ ձեւախեղում ենք մեր` առանց այդ էլ ծռմռված արժեհամակարգը, մտածողությունը ու աղմուկով փակում դեպի քիչ, թե շատ կայացած պետություն տանող արահետը։

Երբ բամբասում կամ չարախոսում են գյուղամեջում, ինչ-որ տեղ հասկանալի է, բայց երբ մերկապարանոց մեղադրանքներ ու հայհոյանքներ է տեղում հայաստանյան լրատվադաշտում քիչ, թե շատ լուրջ պարբերականի համբավ ունեցող «Հրապարակը», տարակույս ու ցավ է առաջացնում։ Ու որքան էլ հասկանում ենք  խրոխտ ընդդիմադիրի պատմուճանը հագնելու փորձերի դրդապատճառները,  այնուամենայնիվ, չենք ընդունում, որ որպես թիրախ ընտրվել է 127 տարվա քաղաքական ուժը, որին այդպիսին ընդունում են անխտիր բոլորը։ Մի կուսակցություն, որը, չնայած իր սայթաքումներին ու բացթողումներին, գոնե այս պահին ու այսօր, առավել քան երբեւէ, ամենակայացած, սկզբունքային ու գաղափարական կառույցն է, որի համար ցանկացած պարագայում առաջին տեղում ազգն է ու հայոց պետականությունը եւ երկրում իրավիճակ փոխելու մեծ նպատակը։

Առայժմ այսքանը։ Կարելի էր տող առ տող հերքել «Հրապարակ»-ի գլուխգործոց «հոդվածը» («ՀՅԴ-ի մեղքի բաժինը» 20.04.2017), սակայն այդ գրվածքի տոնայնությունն ու բառապաշարը պարզապես թույլ չեն տալիս այն լուրջ ընդունել եւ լրջորեն ընդդիմախոսել:

Արծրուն Կոստանդյան