|
Փոխարժեքներ
13 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.62 |
| EUR | ⚊ | € 432.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.9787 |
| GBP | ⚊ | £ 498.82 |
| GEL | ⚊ | ₾ 137.73 |
«Երկիր ծիրանի»-ն ավագանու ընտրություններին մտադիր է գրավել քաղաքապետարանը: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Զարուհի Փոստանջյանը: «Քաղաքական պայքարի միջոցով մենք պատրաստվում ենք գրավել Երևանի քաղաքապետարանը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ թեև իրենք հասկանում են, որ բուն իմաստով ընտրություններ Հայաստանում 25 տարվա ընթացքում տեղի չեն ունեցել, բայց պատրաստվում են պայքարել ու անակնկալներ մատուցել:
«Գործող ապօրինի իշխանությունն ունի իր ծրագիրը, բայց դու պիտի խախտես այդ ծրագիրը և գործես դրանից դուրս, անակնկալներ մատուցես և գրավես քաղաքապետարանը», - հավելեց Փոստանջյանը: