կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-10 13:18
Քաղաքական

Որտեղ հարմար կգտնի մեր թիմի ղեկավարը. Հովհաննես Սահակյանը՝ իր հետագա աշխատանքի մասին

Որտեղ հարմար կգտնի մեր թիմի ղեկավարը. Հովհաննես Սահակյանը՝ իր հետագա աշխատանքի մասին

Գործող խորհրդարանի ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, խոսելով իր առաջիկա քաղաքական հանգրվանի մասին, ասաց, որ պետք է սպասել թիմի որոշմանը: «Իմ՝ գործադիր մարմնի, հետո ԱԺ-ի տարիների փորձը, գիտելիքները, հմտությունները վստահաբար կօգտագործի մեր թիմը, իսկ թե որտեղ, եկեք դեռ փակագծերը չբացենք, բայց հավատացնում եմ ձեզ, որ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ շատ ավելի լավ է»,- ասաց նա՝ հավելելով, որ իր գործունեությունը կլինի այնտեղ, որտեղ հարմար կգտնի թիմի ղեկավարը. «Որտեղ կգտնի հարմար, որտեղ կտեսնի, որ իմ ուժերը կարող եմ օգտագործել՝ ի նպաստ մեր երկրի, այնտեղ էլ կաշխատեմ»:

Սահակյանը շեշտեց, որ մշտապես բարձրաձայնել է իր՝ թիմային գործիչ լինելու մասին: «Ես միշտ ասել եմ՝ ես թիմի մեջ եմ, թիմի որոշումները մեզ համար ընդունելի են, և եթե մտնում ես քաղաքականության մեջ և դառնում թիմի անդամ, ուրեմն պետք է հասկանաս ու ընդունես, որ թիմային աշխատանքը ենթադրում է թիմի կանոններ, թիմի մեջ սեփական ցանկությունները երկրորդվում են ընդհանուր պատկերացումներին»,- ասաց նա:

Խոսելով նոր խորհրդարանի մասին` Սահակյանը կարևորեց, որ նոր ԱԺ-ն մեծ գործառույթներով և լիազորություններով է լինելու: