Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ս.թ. ապրիլի 6-9-ն անցկացվել է Քլարկի համալսարանի Ստրեսլերի Ողջակիզման և ցեղասպանագիտական ուսումնասիրությունների կենտրոնի կազմակերպված` «Նոր փորձառություն. պատասխանատվությունը պատասխանատու դարձնելը» խորագրով միջազգային գիտաժողովը (ԱՄՆ, Մասաչուսեթս, Վուսթեր), որին մասնակցում էին ցեղասպանագիտության ոլորտի հայտնի հետազոտողներ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Արգենտինայից, Բելգիայից, Գերմանիայից, Գվատեմալայից, Իսրայելից, Հայաստանից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցել է ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական, Իրավաբանների հայկական համաժողովին կից Հայոց ցեղասպանության իրավական հարցերի ուսումնասիրության կենտրոնի համակարգող Վլադիմիր Վարդանյանը, ով հանդես է եկել «Հարյուր տարի անց. ովքեր և ինչպես են պատասխանատու Հայոց ցեղասպանության համար» զեկույցով:
Դրա շրջանակներում քննարկվել են Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարմանն ուղղված իրավական միջոցներին առնչվող հարցեր: Զեկույցում մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության համար պատասխանատվություն կրող հանրային և մասնավոր սուբյեկտների շրջանակը հստակեցնելու հիմնահարցին և ներկայացվել է տեղեկատվություն Հայոց ցեղասպանության հետևանքները հաղթահարելուն ուղղված` ընթացող և ավարտված դատական գործընթացների վերաբերյալ: