կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-03 02:34
Քաղաքական

ԿԸՀ-ն ներկայացրեց 305 ընտրատեղամասերի արդյունքները

ԿԸՀ-ն ներկայացրեց 305 ընտրատեղամասերի արդյունքները

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է հրապարակել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք ստացվել են փոքր գյուղական համայնքներից։ Այս պահի դրությամբ ստացվել են 305 տեղամասերի տվյալները, մշակել են քվեների 6,15 տոկոսը։

ԱԺ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը ստացել են ընտրողների հետևյալ քանակի քվեներ.

«Ելք» դաշինք - 4,03 տոկոս

«Ազատ դեմոկրատներ» - 0,57 տոկոս

«Հայկական վերածնունդ» - 2,92 տոկոս

«Ծառուկյան» դաշինք - 25,73 տոկոս

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք - 1,14 տոկոս

Հանրապետական կուսակցություն - 54,57 տոկոս

Կոմունիստական կուսակցություն - 0,46 տոկոս

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք - 1,94 տոկոս

ՀՅ Դաշնակցություն - 8,63 տոկոս

Նշենք, որ հանրապետությունում կա 2000 ընտրատեղամաս: