|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱՄՆ նախագահ Թրամփը ուրբաթ օրը հրապարակեց Սպիտակ տան 2026 թվականի բյուջեի իր առաջարկը, որը ներառում է ոչ պաշտպանական ծրագրերի կտրուկ կրճատումներ՝ միաժամանակ ավելացնելով պաշտպանության և սահմանների ֆինանսավորումը։ Այս մասին հաղորդում է The Hill-ը։
Առաջարկվում է 163 միլիարդ դոլարով կրճատել ոչ պաշտպանական ծախսերը։
Պաշտպանության ոլորտում վարչակազմը առաջարկում է ֆինանսավորման 13 տոկոս ավելացում, որի արդյունքում ընդհանուր գումարը կհասնի մի փոքր ավելի քան 1 տրիլիոն դոլարի։
Վարչակազմը հայտարարել է, որ բյուջեն «ենթադրում է» օրինագծի ընդունումը, որը, ինչպես սպասվում է, կներառի ավելի քան 300 միլիարդ դոլարի ֆինանսավորում պաշտպանական ծրագրերի համար և կխթանի Թրամփի օրակարգը սահմանների և ներգաղթի վերաբերյալ։