|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ուկրաինային կարող են հեռացնել «Եվրատեսիլ» երգի մրցույթից ռուս երգչուհի Յուլիա Սամոյլովայի հետ կապված իրավիճակի պատճառով: Այդ մասին գրում է շվեյցարական Blick թերթը` Եվրոպական հեռարձակող միության գլխավոր տնօրեն Ինգրիդ Դելթենրեին հղումով:
Նշվում է, որ Ուկրաինայի վարքագիծը անընդունելի է:
Ինչպես նշել է EBU-ի ղեկավարը, նա բանակցում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ, որպեսզի իրավիճակից դուրս գալու ելք գտնի:
Դելթենրեն ասել է, որ եթե լուծում չգտնվի, ապա միությունը կարող է պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի դեմ, այդ թվում ժամանակավորապես հեռացնել մրցույթից:
Հիշեցնենք, որ Ուկրաինան արգելել է ռուս մասնակցին մուտք գործել երկիր Ղրիմ այցելելու պատճառով: