|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Փետրվարի 17-ին, ժամը 20.35-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Ադոնցի փողոցից որովայնի կտրած-ծակած վերքով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա տղամարդ, որը ի վիճակի չի եղել բացատրություն տալու։
Ադոնցի փողոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը զննությամբ հայտնաբերել էր արյան հետքերով դանակ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 18-ին պարզվել է, որ 34-ամյա տղամարդն ինքն է խոհանոցային դանակով հարվածել իր որովայնին: Նա տվել է խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն: