կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-29 18:14
Իրավական

Արսենն ու որդիները ծեծել են իրեն, ինքն էլ դանակահարել է

Արսենն ու որդիները ծեծել են իրեն, ինքն էլ դանակահարել է

Հունվարի 28-ին, ժամը 17.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1968 թ. ծնված Արսեն Ս.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Գոգարան գյուղի սկզբնամասում, վիճաբանության ժամանակ, 1958 թ. ծնված Ռազմիկ Ա.-ն դանակով հարվածել է Արսեն Ս.-ին:

Նույն օրը, ժամը 23.30-ին, Ռազմիկ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն վիճաբանության ժամանակ Արսեն Ս.-ն և նրա որդիներ` 1992 թ. ծնված Հովհաննես Ս.-ն և 1994 թ. ծնված Աշիկ Ս.-ն ծեծի են ենթարկել իրեն` դեմքի ու մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ: 

Ռազմիկ Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն: