|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Փետրվարի 23-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում: Մասնակցում էին վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցությանը ներկա էր Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը:
Վլադիմիր Գասպարյանը վերլուծելով մարզի իրավապահների գործունեությունը՝ անդրադարձավ որոշ հանցատեսակների բացահայտման ուղղությամբ առկա թերացումներին և կարևորեց գործնական պարապմունքների միջոցով անձնակազմի մասնագիտական որակների կատարելագործման անհրաժեշտությունը: Վլադիմիր Գասպարյանը գործնական պարապմունքների նշանակությունը կարևորեց նաև Ազգային ժողովի ընտրությունների շրջանում ոստիկանական պատշաճ ծառայություն կազմակերպելու համար:
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ուղեցույցների յուրացմանը, ինչի շնորհիվ ծառայության պատրաստվող ոստիկանները լիարժեք կտիրապետեն իրենց իրավունքներին ու պարտականություններին: Ոստիկանության պետը հանձնարարեց օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները իրավախախտումները բացառելու, օրենքի գերակայությունն ապահովելու, քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց նաև պատասխանատվությունը հանրային փոխըմբռնում ու հանդուրժողականություն ապահովելու գործում: Խորհրդակցության ավարտին ստորաբաժանումների պատասխանատուներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:
ՀՀ ոստիկանություն