կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-13 17:01
Քաղաքական

Այս փուլում հնարավոր է՝ Զարուհի Փոստանջյանը չլինի. Արմեն Մարտիրոսյան

Այս փուլում հնարավոր է՝ Զարուհի Փոստանջյանը չլինի. Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրասյանն այսօր լրագրողներին Վարդան Օսկանյանի, Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի միջև համագործակցության հուշագրի ստորագրումից հետո ասաց, որ ինքն ունի գործընկերներ, որոնք ունեն պայքարի հետագիծ ու անպարկեշտ չեն: 

Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի՝ դաշինքով հանդես գալու որոշմանը դեմ լինելուն, նա նշեց. «Զարուհի Փոստանջյանը ի սկզբանե տեղյակ է եղել, որ ինքը լինելու է առաջին կին թեկնածուն ցուցակում, եթե ցանկանա: Թե ո՞ր համարը կլիներ, դա էական չէր լինի, բայց կարևորը՝ առաջին կին թեկնածուն կլիներ հենց Զարուհի Փոստանջյանը: Եթե Զարուհի Փոստանջյանը ցանկացա այս դաշինքում ընդգրկվել, անմիջապես այդ պահանջ, խնդրանք, առաջարկը կհարգվի»:

Մարտիրոսյանը նշեց նաև, որ «Ժառանգություն»-ը պայքարի տարբեր ժամանակահատվածներում տարբեր գործընկերներ է ունեցել, և այս փուլում հնարավոր է՝ Զարուհի Փոստանջյանը չլինի:

«Ինչ վերաբերում է Զարուհու դեմ լինելուն, ոչ միայն խրախուսում ենք այլ կարծիք ունենալը, այլև ողջունում: «Ժառանգություն»-ը տարակարծությունը ողջունում է: Եթե Զարուհին չմասնակցի պայքարին, մենք պայքարելու ենք այնպես, ինչպես մինչև Զարուհու գալը «Ժառանգություն»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: