Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում կայարանի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի ունեցած սողանքի հետեւանքով 130 մետր երկարությամբ եւ 60 մետր բարձրությամբ հողազանգվածը թափվել է ճանապարհին եւ անանցանելի դարձրել այն:
ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 3-ի ժամը 9.41-ի դրությամբ պատահարի հետևանքով կա 2 տուժած. Արճիս գյուղի բնակիչ, 1973 թ. ծնված Հրաչիկ Ժորայի Մուսայելյանը ստացել է թեթև կոտրվածք և, Նոյեմբերյանի հիվանդանոցում ստանալով բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Ալավերդի քաղաքի բնակիչ, 1987 թ. ծնված Արտակ Ռաֆայելի Մայիլյանը ստացել է քերծվածքներ և, Ալավերդու հիվանդանոցում ստանալով բուժօգնություն, դուրս է գրվել:
Փլվածքի տակ է մնացել տարբեր մակնիշի 35 մեքենա: Տեղեկություններ կան 7 տուժածի մասին, ովքեր ստացել են թեթև մարմնական վնասվածքներ:
Որոնողա-փրկարարական աշխատանքները դժվարանում են սողանքի ակտիվության պատճառով:
լուսանկարը` Գ.Շամշյանի