կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-20 10:12
Հասարակություն

Փլվածքի պատճառով Վայք-Ջերմուկ ավտոճանապարհը փակ է

Փլվածքի պատճառով Վայք-Ջերմուկ ավտոճանապարհը փակ է

Մայիսի 20-ին, ժամը 04.23-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել փլվածք, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 142-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտոճանապարհի մասնակի փլվածք` 4 մ լայնությամբ և 25 մ երկարությամբ: Անվտանգությունից ելնելով՝ հրշեջ-փրկարարները և ոստիկանության աշխատակիցները փակել են ավտոճանապարհը: Ներկայումս գործում է շրջանցիկ ճանապարհ Արին գյուղով (մոտ 16 կմ):

 

«Հայավտոճան» ՊՈԱԿ-ի տնօրենը տեղեկացրել է, որ Երևանից դեպքի վայր է մեկնում ճանապարհաշինարարների բրիգադ, և հնարավորինս սեղմ ժամկետներում (մինչ մայիսի 20-ի երեկո) ճանապարհը կգործարկվի:

 

«Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ տեղում իրականացնում են ավտոճանապարհի լայնացման աշխատանքներ: Ժամը 09.00-ի դրությամբ ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: