Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` նոյեմբերի 17-ին, այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունու խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս այցի վերաբերյալ տեսանյութը վարչապետը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։
Նիկոլ Փաշինյանին այցի ընթացքում ուղեկցում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Հիմա մենք փոխել ենք կիլոմետր ու կես ջրագիծ, շրջանցիկ ջրագիծ ենք կառուցել, նաև մեծացրել ենք դիամետրը (տրամագիծը) խողովակի։ Եվ հիմա մենք հնարավորություն ունենք ջրամբար հասցնել վեց անգամ ավել ջուր, քան այսօր», - պատմեց վարչապետին նրան ուղեկցող պաշտոնյան:
Նրա խոսքով՝ ապահովված է ողջ Զովունի գյուղի ջրամատակարարումը։
Նա ավելացրեց, որ այսօր համայնքի բնակչությունը կազմում է 3500 մարդ։
Ի պատասխան Փաշինյանի հարցին նա ասաց, որ վերանորոգումն ընթանում է նաև ջրագծի ներքին ցանցում։