կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-08 10:04
Քաղաքական

Ծառուկյանի դաշինքը նոսրանում է. «ՀԺ»

Ծառուկյանի դաշինքը նոսրանում է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «Գագիկ Ծառուկյանի շուրջ նախընտրական  դաշինքի ձևավորումը  ձգձգվում է,  և չի բացառվում, որ այն նախապես սպասվածից  ավելի փոքրաթիվ լինի: 

Արդեն հայտնի է, որ  ՀՌԱԿ-ի հետ այդ համագործակցությունը առկախվեց:  Ռամկավար ազատական կուսակցության  հայաստանյան կառույցի  ղեկավար  Հակոբ Ավետիքյանը  որոշել էր միանալ  Ծառուկյան դաշինքին՝  ներկայացնելով, թե արտերկրում  կուսակցության բոլոր կառույցները  համամիտ են իր հետ,  քանի որ Ծառուկյանը ցանկանում է միավորել  Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայությանը: Բայց ընդամենը երկու օր առաջ պարզվեց, որ  պարոն Ավետիքյանը  բոլորովին էլ չի ունեցել մյուս կառույցների աջակցությունը:

Ծառուկյանին միանալ ցանկացող ևս մեկ  սփյուռքահայաստանյան կուսակցություն՝ ՍԴՀԿ-ն նույնպես  այդ հարցում  խնդիրներ ունի:  ՍԴՀԿ ղեկավար  Նարեկ Գալսյանը եթե  մինչ այժմ հայտարարում էր, որ միանալու է դաշինքին,  երեկ արդեն նահանջել էր  և հավելում էր, թե  դեռ քննարկումները շարունակվում են և այսօր կամ վաղը ամեն ինչ պարզ կդառնա:

Ավելին՝ շաբաթներ առաջ   Ծառուկյանի վերադարձը նախապատրաստող  «Միասնություն շարժումը»  նույնպես այսօր  երկընտրանքներ ունի:  Շարժման ղեկավար Արման Վարդանյանն էլ ասել է, որ դեռ քննարկումները շարունակվում են և առաջիկա 1-2 օրերի ընթացքում  ամեն ինչ պարզ կդառնա»:
 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: