Սիրիայի հրամանատարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ հաստատելով, որ սիրիական բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Հալեպի հյուսիսարևելյան ծայրամասերի 32 ավան, որոնք գտվում էին ԴԱԵՇ ահաբեկչական խմբավորման ձեռքում:
Ըստ «Գանձասար»-ի՝ հրամանատարությունը նաև հայտարարել է, որ սիրական բանակին հաջողվել է նաև ազատագրել Հալեպ-Բաբ մայրուղիու` 16 կիլոմետրանոց տարածքը:
Հրամանատարությունը տեղեկացրել է նաև, որ այս գործողությունների ընթացքում բանակին հաջողվել է նաև քանդել ԴԱԵՇ-ի ամենաբարդ թաքստոցներն ու ականազերծել շրջանը:
Հրամանատարությունը շեշտել է, որ այս ձեռքբերումը ընդարձակելու է Հալեպ քաղաքի անվտանգության գոտին, մեկնակետ է հանդիսանալու ԴԱԵՇ ահաբեկչական խմբավորման դեմ զինվորական գործողությունների համար և սիրիական բանակն իր վերահսկողության տակ է վերցնելու հյուսիսային և արևելյան շրջանները միացնող ճանապարհները:
Հրամանատարությունը վերահաստատել է նաև իր հանձնառառությունը՝ շարունակել ահաբեկչության դեմ պայքարի` իր ազգային առաքելությունը, կատարել երկրի քաղաքացիների պաշտպանման սահմանադրական` իր պարտավորությունը, ինչպես նաև պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը: