|
Փոխարժեքներ
09 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.97 |
| EUR | ⚊ | € 404.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.2413 |
| GBP | ⚊ | £ 477.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սիրիական բանակի հրամանատարությունը հայտնել է, որ իր ամբողջական վերահսկողության տակ է առել մայրաքաղաք Դամասկոսի արևելյան շրջանում գտնվող Ճոպար արվարձանի բոլոր այն թաղամասերը, որտեղ նախորդ շաբաթ թափանցել էին «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները:
Ըստ «Գանձասար»-ի՝ հրամանատարությունը հերթական անգամ վերահաստատել է իր վճռականությունը Սիրիայի ժողովրդին պաշտպանելու, երկիրն ահաբեկչական խմբավորումներից մաքրելու և Սիրիայի անվտանգությունն ու խաղաղությունը վերահաստատելու հարցում: