Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-02-02 15:03
Սպորտ

Հիմա որ ցուրտ է, դրսից ներս ենք անցել. Հրաչյա Ռոստոմյանի զվարճալի պատասխանը

Հիմա որ ցուրտ է, դրսից ներս ենք անցել. Հրաչյա Ռոստոմյանի զվարճալի պատասխանը

Կառավարության նիստում սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրեց մանկապատանեկան սպորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին հարցը: 

Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց. «Պարո'ն Ռոստոմյան, առողջ ապրելակերպը, մասսայական սպորտը… ի՞նչ եղավ»:

Նախարարը պատասխանեց, որ կա ժամանակացույց, և հաջորդ փուլով անցնելու են հենց այդ հայեցակարգի ընդունմանը:

Կարեն Կարապետյանը հարցրեց, թե հնարավոր չէ՞ առանց հայեցակարգի այդ ոլորտում որոշակի քայլեր ձեռնարկել:

«Հիմա որ ցուրտ է, դրսից ներս ենք անցել»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը, ինչը հարուցեց ներկաների ծիծաղը:

Վարչապետը հարցրեց, թե կա՞ վիճակագրություն` նախարարության ձեռնարկած քայլերից հետո ինչ է փոխվել:

«Դե, սպորտով զբաղվողները շատ են, առողջ ապրելակերպով ապրողները նույնպես շատ են»,- ասաց նախարարը:

«Համենայն դեպս, ես չեմ զգում, որ դուք այդ ուղղությամբ քայլեր եք անում, պետք է արդյունք տեսնեմ, քայլեր տեսնեմ»,- ասաց վարչապետը: