| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը խոսեց նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքի մասին:
Հարցին, թե ե՞րբ ֆուտբոլում կունենանք հաջողություններ, և ի՞նչն է պատճառը, որ սպորտի նախարարը չի միջամտում ֆեդերացիայի աշխատանքին, նա պատասխանեց. «Սպորտի նախարարության դերակատարությունը ազգային ֆեդերացիաների մեջ կանոնակարգված է միջազգային օրենքներով։ Մենք իրավունք չունենք միջամտելու ֆեդերացիաների աշխատանքին։ Կարող եմ ասել, որ խնդիրները շատ են: Բնականաբար, պարտությունները ցավալի են, հաղթանակներով էլ ուրախանում ենք։ 2 տարի առաջ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկեցինք խաղային մարզաձևերի հարցը։ Պարոն Ծառուկյանի հարցին, թե հնարավո՞ր է զարգացնել խաղային մարզաձևերը Հայաստանում, ես ասացի՝ եթե լինեն մեծ ներդրումներ, սրտացավ մոտեցում և պրոֆեսիոնալների համալրում, ապա հնարավոր է։ Բասկետբոլի պարագայում այդպես վարվեցինք, և տեսաք հաջողությունը։ Մենք երբևէ ինտերնետով մարզիչ ման չենք եկել։ Պետք է լինի բարձրակարգ մարզիչ, և դրա համար պետք չէ գումարներն ափսոսել։ Հիմա ցույց ենք տվել ձևը, իսկ մնացածի մասին՝ հաջորդ դասին»,- եզրափակեց Ռոստոմյանը: