Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ նորություն կա ԼՂ կարգավորման բանակցային գործընթացից: Նախարարը նշեց, որ Ադրբեջանն անընդմեջ փորձում է խոչընդոտել Հայաստանի և ԵԱՀԿ ՄԽ գործադրած ջանքերին` ուղղված ԼՂ հակամարտության` բացառապես խաղաղ կարգավորմանը:
«Ադրբեջանն այնպես խեղաթյուրեց ձեռք բերված պայմանավորվածությունները, որ ՄԽ համանախագահները դա անվանեցին այլասերում` ստիպված լինելով անընդհատ կրկնել, որ պետք է պահպանել հրադադարի ռեժիմը և ձեռնամուխ լինել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելուն, այն է` հետաքննության մեխանիզմների ստեղծում, ԵԱՀԿ գործող ներկայացուցչի թիմի լիազորությունների ընդլայնում»,- ասաց Նալբանդյանը:
Նախարարն ընդգծեց, որ կարելի է խոսել ոչ թե բանակցությունների, այլ հանդիպումների մասին: Եռանախագահների կողմից առաջարկվել է հանդիպում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախաշեմին:
«Մենք երբևէ չենք հրաժարվում այդ հանդիպումներից, ես այս պահին չեմ կարող հաստատել երկու երկրների ԱԳ նախարարների միջև հանդիպումը, որովհետև չգիտենք` ինչ խաղեր կտա Ադրբեջանն այս անգամ, ինչպես դա եղավ Համբուրգում կամ դրանից առաջ: Պայմանավորվում ենք մի բան, հետո նրանք ձևացնում են, թե ինչ-ինչ պատճառներ կան, կամ մեղադրում են Հայաստանին և այլն: Դա աբսուրդ է: Համբուրգում նրանք ասացին, թե հանդիպում ընդհանրապես չի կայացել, մինչդեռ նման հանդիպում եղել էր` եռանախագահների ներկայությամբ և ԱԳ նախարարների մասնակցությամբ: Ասացին, թե այդ հանդիպումը եղել է ճաշի ընթացքում, բայց ի՞նչ տարբերություն, եղել է, չէ՞, հանդիպում: Տեսնենք` գուցե ԱԳ նախարարների միջև հանդիպում լինի, եթե Ադրբեջանը չհրաժարվի»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը: