կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-16 11:03
Քաղաքական

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդին

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդին

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Բիշքեկում մասնակցեց և ելույթ ունեցավ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որն ընթանում էր կազմակերպության 25-ամյակի շրջանակներում:

Նիստի օրակարգում ընդգրկված էին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, արդի իրողություններին կառույցի արդիականացման հետ կապված հարցեր։

ԱՊՀ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան մշակութային, կրթական, իրավապահպանության, արտակարգ իրավիճակների, կիբերանվտանգության ոլորտներում համագործակցության սերտացման հարցերին:

Նիստին մասնակիցները քննարկեցին և հավանության արժանացրին մեկ տասնյակից ավելի փաստաթղթերի նախագծեր, այդ թվում` ԱՊՀ 25-ամյակի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից ընդունվելիք հայտարարությունների տեքստերը:

Որոշվեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստն գումարել 2017թ. ապրիլին Տաշքենդում։