|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ նիստում Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը մերժվեց ձայների` 57 «դեմ», 48 «կողմ», 2 «ձեռնպահ» հարաբերակցությամբ:
Ուշագրավ է, որ թեեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն «դեմ» է քվեարկելու հանձնաժողովի ստեղծմանը, բայց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «ձեռնպահ» է քվեարկել: Մյուս «ձեռնպահ» քվեարկածը եւս ՀՀԿ-ական է` մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Արման Սահակյանը:
Նշենք, որ ՕԵԿ-ական պատգամավորները չեն քվեարկել: