|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, անդրադառնալով Աթենքի դատարանի թուրք զինվորականներին չհանձնելու վճռին, կոպիտ պատասխան է տվել Հունաստանին: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com կայքը:
«Մենք դատապարտում ենք զինվորականներին թուրքական արդարադատությանը չհանձնելու Հունաստանի որոշումը: Հունաստանը այդ քայլով պաշտպանում է հեղափոխականներին»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած Հեղաշրջման փորձից հետո ուղաթիռով Հունաստան էին փախել 8 թուրք զինվորականներ, որոնք Թուրքիայում մեղադրվում են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ և Թուրքիան Հունաստանից պահանջում է զինվորականներին հանձնել թուրքական արդարադատությանը, իսկ Աթենքը մերժել է այդ պահանջը: