|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ համագործակցության վերաբերյալ բանակցություններն արդեն ավարտվել են. այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը` հստակեցնելով, որ Սեյրան Օհանյանի հետ միասին են հանդես գալու առաջիկա ընտրություններում:
«Այս պահին Սեյրան Օհանյանը կուսակցական չէ, կարծում եմ` այդպես էլ կմնա, որովհետև մենք դաշինքը ընդլայնելու խնդիր ունենք: Դա նաև մեզ հնարավորություն կտա տարբեր տեսակի ձևաչափեր անելու հետագայում, երբ որ այլ դաշինքներ կամ այլ քաղաքական ուժեր մեզ միանան»,- ասաց նա:
Հարցին, թե տարակուսելի չէ՞, որ Սեյրան Օհանյանը, տարիներ շարունակ գտնվելով իշխանության մեջ, պաշտոնաթող լինելուց հետո հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից, Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ ցանկացած հայրենասեր մարդ, ով մտահոգված է երկրի ապագայով, կգնար նման քայլի: Ըստ նրա` հավանաբար հենց Սեյրան Օհանյանը կգլխավորի ցուցակը:
Ինչ վերաբերում է Ծառուկյան դաշինքին միանալուն, Օսկանյանը դա չբացառեց: