|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը կոորդինացնում է Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի քաղաքական ուժերի ցուցակների հետ կապված հարցերը: Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը:
Նրա խոսքով՝ այդ ցուցակը գլխավորելու է Սեյրան Օհանյանը, նրան հաջորդելու են «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը: Ցուցակը շարունակելով` Դալլաքյանը ներկայացրեց, որ հաջորդը Էլինար Վարդանյանն է, ապա` Անդրանիկ Թևանյանը, Վահե Հովհաննիսյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, և ևս երեք անդամից հետո միայն` 11-րդ հորիզոնականում, լինելու էր ինքը:
Չնայած դրան` Դալլաքյանը վստահեցրեց, որ դա չէ պատճառը, որ հրաժարվեց համագործակցությունից, այլ այն, որ Օհանյանի շուրջ ստեղծված կուսակցությունների համագործակցության հիմքում կուլիսային և ոչ հրապարակային գործունեությունն էր: