|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ամերիկյան մամուլի ներկայացուցիչները ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին բաց նամակ են հղել, որում քննադատել են երկրի նոր ղեկավարի որոշ գործողություններ: Լրագրողների անունից նամակի հեղինակը` Columbia Journalism Review-ի գլխավոր խմբագիր Քայլ Փոուփը, Թրամփի աշխատակազմի և ամերիկյան մամուլի հարաբերությունները «լարված» է որակել. նոր նախագահին քննադատում են թվիթերյան իր միկրոբլոգում լրագրողների հասցեին հնչեցրած արտահայտությունների, իր գործունեությունը լուսաբանելուն խոչընդոտելու, մամուլից խուսափելու և այլնի համար:
Մամուլի ներկայացուցիչները թեև ընդունում են, որ դա նորընտիր նախագահի իրավունքն ու ընտրությունն է, սակայն նշում են, որ հենց ԶԼՄ-ներն են որոշում, թե ինչպես է ճիշտ տեղեկատվությունը հաղորդել ընթերցողներին և ունկնդիրներին: