կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-06 20:45
Հասարակություն

Ով որքան գումար է ծախսել

 Ով որքան գումար է ծախսել

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը խոսեց նախընտրական հիմնադրամների մասին: Նա նշեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության ժամակահատվածում բացվել է 16 հիմնադրամ, որոնցից 4-ում ֆինանսական մուծումներ ու ծախսեր չեն կատարվել։ Դրանք են՝ «Օրինաց երկիր» կուսակցության հիմնադրամը, «ՀՀ աֆղանական պատերազմի վետերանների միավորում» ՀԿ-ի հիմնադրամը, «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության և «Գարդման» միության հիմնադրամները:

Ինչ վերաբերում է խորհրդարանական կուսակցություններից կողմից բացված հիմնադրամներին, ապա Տիգրան Բաբիկյանը տեղեկացրեց, որ ՀՀԿ հիմնադրամում մուծումները կազմում են ավելի քան 80 մլն 698 հազ. դրամ, որից ծախսվել է 57 մլն 196 հազ. դրամը, իսկ մնացորդը կազմում է 23 մլն 501 հազ. դրամ։ ՀՅԴ հիմնադրամում մուծումները կազմում են ավելի քան 6 մլն 420 հազ. դրամ, որից ծախսվել է 6 մլն 403 հազ. դրամ, մնացորդը հիմնադրամում կազմում է 16 հազ. 392 դրամ։ ՀԱԿ-ի հիմնադրամում մուծումները կազմել են 5 մլն 196 հազ. դրամ, ծախսվել է 5 մլն 188 հազ. դրամ, իսկ մնացորդը կազմում է 7700 դրամ։ ԲՀԿ հիմնադրամում մուծումները կազմել են 2 մլն 700 հազ. դրամ, ծախսվել է 2 մլն 662 հազ. դրամ, մնացորդը կազմում է 37 հազ. 376 դրամ։ «Ժառանգություն» կուսակցության հիմնադրամում մուծումները կազմել են 2 մլն 501 հազ. դրամ, որից ծախսվել է 2 մլն 377 հազ. դրամ, մնացորդը կազմում է 124 հազ. 110 դրամ։

«Քարոզչական հիմնադրամներում մնացած միջոցները քվեարկության արդյունքների ամփոփումից հետո եռամսյա ժամկետում հիմնադրամը բացող անձի հայեցողությամբ կարող են ուղղվել բարեգործության: Ժամկետը լրանալուց հետո միջոցները ուղղվում են պետական բյուջե»,- ասաց նա: