Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը քիչ առաջ ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի՝ նախընտրական քարոզչության ֆինասավորման հիմնադրամների վերաբերյալ վերլուծություններ:
Այսպիսով՝ «Ելք» դաշինքի նախընտրական հիմնադրամի մուծումները կազմել են 7 279 000 դրամ, որից ծախսվել է 7 064 839դրամ, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական հիմնադրամի մուծումները եղել են 2 634 200 դրամ, ծախսվել ՝ 1 734 135 դրամ, իսկ «Հանրապետական» կուսակցությունը մուծել է 106 102 710 դրամ, ծախսերի ընդհանուր չափը կազմել է 103 287 894 դրամ:
«Հիմնադրամում մնացած «Ելք» դաշինքի միջոցները կազմել է 214 161 դրամ, «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադրամում՝ 900 065 դրամ, իսկ «Հանրապետական» կուսակցությանը ` 2 814 816 դրամ»,-ասաց Բաբիկյանը: