Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց, որ բյուջեի խնայողության արդյունքում 304 մլն դրամ վերադարձվել է բյուջե: Ըստ նրա` իրենց 104 000 դոլար է տրամադրվել քարոզչական ծախսերի համար, որը շուրջ տասը տարի է՝ նույն չափով է հատկացվում:
Նախարարը հիշեցրեց, որ որոշ պատգամավորներ իրեն հաճախ հարց են ուղղում, թե պետք է ավելացնել գումարի չափը, քանի որ այդ գումարը «Նյու Յորք Թայմս»-ի մեկ հոդվածին կբավարարի միայն, ինչին ինքն էլ է համաձայն: «Սակայն ես հասկանում եմ, որ եղած հնարավորությունը դա է: Տեսեք՝ 57 դիվանագիտական ներկայացուցչություն ունենք, որոնցից 32-ը գործում են 1+1 տարբերակով, այսինքն՝ դեսպան և մեկ դիվանագետ: Բացի այդ՝ ՀՀ-ն անդամակցում է 96 միջազգային կազմակերպությունների, որոնց անդամավճարները կազմել են 2,420 մլրդ դրամ։ Բայց մենք վճարում ենք ոչ միայն տարեկան անդամավճարը, այլ նաև նախորդ տարիներից՝ դեռ 1998 -ից կուտակված պարտքերը»,- հայտնեց նա և հավելեց, որ պարտքը 9, 1 մլն դոլարից դարձել է 1,8 մլն դոլար: Նախարարը նշեց նաև, որ որևէ միջազգային կազմակերպությունում ՀՀ-ն չի զրկվել ձայնի իրավունքից:
«Մենք հնարավորություն ունեինք այդ պարտքերի մի մասը խնայված գումարներից փակել, բայց, ըստ մեր պայմանավորվածության և համաձայնագրերի, դա հնարավոր է անել տարեկան համապատասխան չափով: Դա էր պատճառը, որ բյուջե ուղարկեցինք խնայված գումարը»,- խոսքն ամփոփեց Նալբանդյանը: