կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-10 18:35
Աշխարհ

Շվեյցարիայում մուսուլման աշակերտուհիներին պարտադրել են լողալ տղաների հետ

Շվեյցարիայում մուսուլման աշակերտուհիներին պարտադրել են լողալ տղաների հետ

ՄԻԵԴ-ը վճռել է, որ Շվեյցարիայի իշխանությունների որոշումը՝ մուսուլման աշակերտուհիներին պարտադրել լողալ տղաների հետ լողի դասերի ժամանակ, չի խախտում աշակերտուհիների կրոնական իրավունքները։

Քննելով բողոքը՝ դատարանը վճռել է, որ երկրի իշխանությունները իրավունք ունեն պահանջել դպրոցական ծրագրի անշեղ կատարում հանուն երեխաների հաջող ինտեգրման շվեյցարական հասարակությունում։

ՄԻԵԴ-ը վճռել է, որ թեև նման պահանջները կարելի է գնահատել որպես որոշակի միջամտություն կրոնական ազատության մեջ, սակայն դրանք այդ ազատության լուրջ խախտումներ չեն։

Բողոքը ՄԻԵԴ էին ներկայացրել ծագումով թուրք երկու քաղաքացիներ, որոնք հրաժարվել են իրենց դուստրերին ուղարկել լողի պարտադիր դասերի, որտեղ լողում էին նաև տղաները։