կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-10 17:26
Քաղաքական

Ես Հայաստանի թշնամիների համար նախագահի ամենավտանգավոր թեկնածուն էի. Հայրիկյան

Ես Հայաստանի թշնամիների համար նախագահի ամենավտանգավոր թեկնածուն էի. Հայրիկյան

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում Պարույր Հայրիկյանը պատասխանում էր ֆեյսբուքյան ասուլիսի հարցերին:

Խոսելով վերջին նախագահական ընտրությունների շեմին իր դեմ կատարված մահափորձի մասին` Հայրիկյանը նշեց. «Ես Հայաստանի թշնամիների համար ամենավտանգավոր թեկնածուն էի, և երբ զգացին, որ իմ վարկանիշն աճում է, մահափորձ արեցին: Փառք Տիրոջը, այդտեղ իմ մասնակցությունը չկա, այսինքն` ես այնպիսի աննախադեպ վտանգ եմ ներկայացրել, որ նման բան է կատարվել: Եթե ես վտանգ չէի ներկայացնում, ինչո՞ւ ուրիշի վրա չկրակեցին. սա ինձ ուրիշներն են հուշել»:

Հարց հնչեց նաև այն մասին, որ Պարույր Հայրիկյանը մահափորձից հետո ասել էր, որ հանցագործը սլավոնական արտաքին  է ունեցել, փաստորեն, կա՞ նմանություն պատիժը կրող էպոսագետի ու սլավոնական արտաքին ունեցող մարդու միջև:  «Ես ասել եմ, որ նախորդ օրը մի երիտասարդ ինձ չբարևեց, ուրեմն` մերոնքական չէր: Նա ուսումնասիրում էր, թե ես ոնց եմ դուռը բացում-փակում»,- ասաց Պարույր Հայրիկյանը, ապա, դիմելով հաղորդավարուհուն, ասաց. «Ձեր արտաքինն էլ կարող եմ ասել` սլավոնական է: Բան է` ասել եմ: Մարդիկ բառախաղի հետից են ընկել` չհասկանալով որ դա տասերորդական հանգամանք է»: